BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ռուզաննա Խաչատրյանը կարծում է՝ իր հասցեին քննադատությունները կազմակերպել են իշխանությունները

Ռուզաննա Խաչատրյանը կարծում է՝ իր հասցեին քննադատությունները կազմակերպել են իշխանությունները
29.03.2017 | 10:35

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, կարծում է, որ մամուլում նախկինում իրեն ուղղված քննադատությունները կազմակերպել են իշխանությունները: ՕՐՕ դաշինքի նախընտրական ամփոփիչ հանդիպումից հետո մեկնարկած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատրյանը:


«Այսօր գտնում եմ, որ իշխանությունը պետք է փոխվի, որովհետև իշխանության ղեկին գտնվում են մարդիկ, որոնք կազմակերպում են տեղեկատվական տեռոր՝ ընտանիքների և հատկապես կանանց հանդեպ, որոնք ունեն մանկահասակ երեխաներ: Եթե անհրաժեշտություն լինի, ես մամուլով ելույթ կունենամ և կներկայացնեմ որոշակի փաստեր, որոնք կապացուցեն՝ ովքեր են եղել դրա կազմակերպիչները: Ես գիտեմ, որ այդ արշավն իմ դեմ ուղղված եղել է իշխանության կողմից: Ընտանիքը եթե գեղեցիկ է, չի նշանակում, որ մեծ գումարներ են այնտեղ ներդրված»,- ասել է նա: Հարցին՝ մտավախություն չունի՞, որ Սեյրան Օհանյանը ընդդիմադիր դաշտում է և կարող են ճնշումներ լինել նրա նկատմամբ, նա բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ մամուլում գրված տեղեկությունը, թե հնարավոր է, որ անգամ Սեյրան Օհանյանին ձերբակալեն, չի համապատասխանում իրականությանը. «Արհամարհում եմ նման արտահայտությունները և խորհուրդ կտամ մամուլին այդպիսի սադրիչ գործողություններով չզբաղվել»:


Իր մասնակցությունն այսօրվա հավաքին և երթին, Ռուզաննա Խաչատրյանն այսպես է բացատրել. «Ես միշտ Սեյրան Օհանյանի զինակից, գաղափարակից և կյանքի ընկերն եմ: Որտեղ որ լինի նա, այնտեղ էլ ես կլինեմ»:

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ